Ընկերությունը հիմնադրվել է 2006 թ.-ին:

Ներկայումս այն հանդիսանում է արտասահմանյան միջազգային հեղինակություն վայելող մի շարք ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում: Բավական է թվարկել այդ բրենդային ընկերությունների անունները, որպեսզի պարզ դառնա մեր ընկերության գործունեության քայլերի մեծությունը և լրջությունը:

Ընկերության կողմից առաջարկվող սարքավորումների, գործիքների, յուղերի և զտիչների լայն անվանացուցակը հնարավորություն է տալիս հաճախորդներին լուծել ցանկացած բարդության ինժեներատեխնիկական խնդիրներ: Մենք ոչ միայն մատակարարում ենք, այլ նաև առաջարկում ենք համալիր լուծումներ և ապահովում համապատասխան սպասարկում բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից:

dzilliabout2dzilliabout4dzilliabout5

Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխշահավետ համագործակցությանը, փորձի փոխանակմանը, նոր գաղափարների և տեխնոլոգիաների ներդրմանը, մենք մշտապես արդյունավետ համագործակցություն ենք հաստատում մեր հաճախորդների հետ ազնվության, վստահության և հուսալիության հենքի վրա: